Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչպես հասկանալ Հովիկ Աբրահամյանին

Ինչպես հասկանալ Հովիկ Աբրահամյանին
18.07.2014 | 00:53

Հովիկ Աբրահամյանի վարչապետության հենց սկզբից խոստումնալից հայտարարությունների պակաս չի զգացվել։ Ստվերից դուրս գալու մասին նրա հայտարարությունները, թերևս, ամենաուշագրավն էին։ «Առաջինն ինձնից եմ սկսելու»,- խոստացավ վարչապետը և, փաստորեն, սկսեց։
Իհարկե, այս ընթացքում հանրությունը չլսեց ստվերից որևէ խոշոր գործարարի դուրս գալու մասին, ավելին, ոմանց անգամ արտոնություններ տրվեցին։
Փաստորեն, «ինձնից եմ սկսելու» ասելով վարչապետը բոլորովին այլ բան էր ուզում ասել, քանի որ դրանից կարճ ժամանակ անց նախ նրա փեսաներից մեկը նշանակվեց օդանավակայանի մաքսայինի պետ, մյուսը՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ։ Բայց պաշտոնների շքերթն այսքանով չի ավարտվում, հերթը փեսաների հարազատներինն է։ Մեզ հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի փեսաներից մեկի եղբայրը նշանակվել է մարզերից մեկի հարկային տեսչության պետ։
Հիմա վարչապետի բոլոր հայտարարությունները նո՞ւյն կերպ ընդունենք, թե՞, այդուհանդերձ, սպասենք, թե երբ է խոսքը գործ դառնալու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1635

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ